Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։Մեր երկրի ներկայացուցիչն առաջին տուրում միավորը բաժանել էր ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում այսօր տատամի դուրս եկան դուրս եկան ներկայացուցիչներ, 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը։Չափարյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ռինատ Իբրահիմովին, իսկ Դավթյանը` բրազիլացի Վիկտոր Պենալբերին։
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի պատասխան խաղերից հետ ոորոշվեցին խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Վիճակահանությունը օգոստոսի 28-ին կանցկացվի Մոնտե Կարլոյում։
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում պայքարը կշարունակեն նաև Լոնդոնի «Արսենալը», Լեւերկուզենի «Բայերը», շվեդական «Մալմյոն», Բիլբաոյի «Աթլետիկը», Բուլղարական «Լուդոգորեցի» նվաճեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորս ուղեգրերը:Ի դեպ, Բուլղարական «Լուդոգորեցի» և ռումինական «Ստյաուայի» միջև հանդիպումը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ։ 119-րդ րոպեին «Լուդոգորեցի» դարպասապահ Վլադիսլավ Ստոյանով կարմիր քարտ ստացավ, իսկ թիմը փոփոխության իրավունք չուներ: Հետխաղյա 11 մետրանոցների ...
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։Մրցակիցները կատարեցին 40 քայլ։
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի երկրորդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով պարտվել է ուկրաինացի Աննա Ուշենինային:Առաջին տուրում մեր մարզուհին սպիտակներով ոչ- ոքի էր խաղացել ռուսաստանցի Տատյանա Կոսինցևայի հետ:Տեխնիկական արդյունքներ Ուշենինա – Դանիելյան ` 1:0Ժաո Սյու – Հոու Յուֆան՝ ½ :½Դրոնավալի – Մումինովա ` 1:0Կոներու -Լ Ամի` 1:0Կոսինցևա – Բատչիմեգ՝ ½ : ½Ժու Չեն – Յու Վենջուն` 0 :1
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», պորտուգալական «Պորտուն», սլովենական «Մարիբորը», կիպրոսյան ԱՊՕԷԼ-ը, բելառուսական ԲԱՏԷ-ն նվաճեցին ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այսօր կխաղարկվեն ՉԼ խմբային փուլի վերջին 5 ուղեգրերը: Տեխնիկական արդյունքներ «Պորտու» (Պորտուգալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1։0)Յասին Բրահիմի, 48, Ջեքսոն Մարտինես, 68«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 1։1)Մարկոս Տավերես, 75ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Օլբորգ» (Դանիա)՝ 4:0 (առաջին խաղ՝ 1։1)Վինիցիուս, ...
Երևանի «Միկա» մարզահամալիրն աճուրդի է հանվել: Այդ մասին տեղեկցնում է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքը:Աճուրդի առաջին փուլին չի մասնակցել ոչ մի գնորդ:Մարզահամալիրի արժեքն էր 10 050 000 000.0 դրամ:Ներկայիս աճուրդում, որն ավարտվելու է սեպտեմբերի 4-ին, մարզահամալիրի գինն ըստ կանոնակարգի նվազեցվել է նախնական գնի 10 տոկոսով և առաջարկվում է 9 045 000 000.0 դրամ արժեքով:
Չինաստանի Նանջինգ քաղաքը օգոստոսի 16-28-ը կհյուրընկալի ամառային պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի մասնակիցներին:
Վանաձորում օրերս կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում էր 9 երկրների 110 ըմբիշ:
Մարտունիում անցկացվող շախմատի 16-րդ կարգի «Սևանա լիճ» անվանումը կրող միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Իսկ ահա, Զավեն Անդիրասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը զիջեցին համապատասխանաբար Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտուշ Վիդիթին և ռուսաստանցի Սանան Սյուգիրովին:Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսասատան)-Հրանտ Մելքումյան, և Հովհաննես Գաբուզյան-Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) պարտիաները խաղաղ ելք ունեցան:21-ամյա Սյուգիրովը վաստակած ...
Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 19-ամյա գորսմայստեր Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, կուբացի միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսի, Հնդկաստանի ներկայացուցիչներ Դիփթայան Գոշի, Սոմակ Պալիտի, ոռւսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը:Մեր շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը`Մոսկվայի «Դինամոն», սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Կիրյաթ Շմոնակի «Հապոելի» հետ։Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր։
Oգոստոսի 1-4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների:
Ֆրանսիական «Նանտը» , որի գլխավոր մարզիչն է Միշել Տեր-Զաքարյանը, նախապատրաստվելով նոր մրցաշրջանին , ստուգողական խաղում ուժերը չափեց «Լյուկոն» ֆուտբոլային ակումբի հետ: Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Օգոստոսի 2-ին «Նանտը» կմրցի իտալական «Ատալանտա» ակումբի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: